Պետդումայի վավերացմանն Է ներկայացվում գազի եւ ալմաստների վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի փոփոխությունները
ՔաղաքականՌԴ կառավարությունը որոշել Է Պետդումայի վավերացմանը ներկայացնել բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ալմաստների մատկարարումների ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայնագրում կատարված փոփոխությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդվում Է ՌԴ նախարարների կաբինետի կայքում:
Նախատեսվում Է համաձայնագրի կարգավորման ոլորտից բացառել չմշակված բնական ալմաստները՝ կապված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ: Նաեւ ամրագրվում Է այն նավթամթերքների ցանկը, որոնք Ռուսաստանից Հայաստանին մատակարարվում են առանց արտահանման մաքսերի գանձման: