Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայումայի մամուլի քարտուղար Ջենա Տամուլեւիչան մասնակցել է ֆրանսիացի պոռնոռեժիսոր եւ լուսանկարիչ Պիեր Վուդմանի նկարահանումներին: «Youtube»-ում տեղադրված հոլովակը սկսվում է որպես «Միասնություն» կուսակցության նախընտրական գովազդ եւ ուղեկցվում է հետեւյալ մեկնաբանությամբ. «Մենք՝ «Միասնությունը», ընտրություններում հաղթանակից հետո դեռ մանրամասնորեն կընտրենք պետական բարձր պաշտոններում մեր ներկայացուցիչներին»:
«Մեր մարդիկ մեծանում են խելացի, քայլ առ քայլ առաջ են շարժվում դեպի երկրի ղեկավար բարձր պաշտոններ: Այժմ դուք կտեսնեք, թե որքան մանրակրկիտ ենք մենք ստուգում, թե որ պաշտոնին է համապատասխանում մեր կուսակցության անդամները»,- հայտնում են հոլովակում, որի մասին գրում է «pietiek.com»-ը՝ վկայակոչելով «Youtube»-ի «Modris Auss» հաշվին:
Աղջիկը, ով հիշեցնում է Ջենա Տամուլեւիչին, Պիեր Վուդմանի մոտ քասթինգի է մասնակցում: Լատվիական «Mixnews» պորտալին տված հարցազրույցում Ջենա Տամուլեւիչան հայտարարել է, որ չի մեկնաբանելու տեղեկությունը, քանի դեռ անձամբ չի դիտել: Շուտով Տամուլեւիչան պատասխանել է լրագրողներին էլեկտրոնային փոստով, հաղորդում է «Lifenews.ru»-ն:
«Ընտրություններին չեմ մասնակցում, որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեմ հանդիսանում, ուստի չեմ հասկանում այդ հոլովակի իմաստը»,- գրել է նա: Նշենք, որ Պիեր Վուդմանի պաշտոնական կայքում աղջիկը ներկայացված է «Jahna» անվամբ: Պորտալում նշված է, որ նա Ռուսաստանից է, քասթինգն անցկացվել է Մոսկվայում 1999թ.-ին, սակայն հոլովակում կինը խոստովանում է, որ դժվարանում է ռուսերեն խոսել: