Բլոգերներն ընդհանրապես արձագանքում են օրվա կարևոր և ռեալ թեմաներին, և քանի որ քաղաքական դաշտը դեռ հետաքրքրություն չի ներկայացնում, որևէ հստակ փոփոխություն չկա, դա է պատճառը, որ բլոգերները գրում են կենցաղային հարցերով: Երբ կլինեն սրացումներ և փոփոխություններ, բնականաբար բլոգերներն էլ կարթնանան: Բլոգերների լռության և կենցաղային թեմաների մասին գրառման վերաբերյալ ORER.am-ի հարցին նշված պատասխանը տվեց բլոգեր Իզաբելլա Աբգարյանը: Բլոգերը նշեց, որ օրինակ երեկ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերանշանակմանը բոլոր բլոգերներն արձագանքել են: Հարցին, թե որևէ ենթատեքստ չունի՞ բլոգերների լռությունը, Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց. «Ամառն ընդհանուր առմամբ հանգիստ էր, և բլոգերներն էլ, լինելով հանրության զարկերակը, արձագանքում են նույնանման՝ չկար քաղաքական կյանք: Եթե լինի հետաքրքրություն և փոփոխություններ քաղաքական դաշտում՝ բլոգերներն անպայման արձագանքում են»: