Մեսի. Հավաքականում 50-րդ գոլս նշանակում է, որ շարունակում եմ աճել
ՍպորտԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին մեկնաբանել է իր խփած գոլը Բոլիվիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 6-րդ տուրի խաղում:
«Ուրախ եմ, որ 50-րդ գոլը խփեցի ազգային թիմում: Դա նշանակում է, որ շարունակում եմ աճել: Մենք հասանք մեր նպատակին եւ տարանք 2 հաղթանակ, ինչը թույլ տվեց բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Առջեւում երկար ճանապարհ է»,- «Բարսելոնայի» հարձակվողի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 6-րդ տուրից հետո Էկվադորն ու Ուրուգվայը 13-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արգենտինան ունի 11 միավոր, իսկ Չիլին ու Կոլումբիան 10-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Բրազիլիան ու Պարագվայն ունեն 9-ական միավոր: