Ֆուտբոլի Հայաստանի առաջնության խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել
ՍպորտՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Այս մասին տեղեկացրին ՀՖՖ պաշտոնական կայքից:
Ապրիլի 2-ին նշանակված «Գանձասար-Կապան»-«Բանանց» հանդիպումը կսկսվի ժամը 14:00-ին: Ապրիլի 2-ին նշանակված «Արարատ»-«Շիրակ» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը ժամը 14:00-ին: