Այս մրցաշրջանում երևում է, թե ինչքան հարմարավետ է զգում Միկին մեր թիմում. Ռոյս
ՍպորտԴորտմունդի «Բորուսսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը պատասխանել է հարցին, թե ինչպես կարող համոզել իր թիմակիցներ Մաթս Հումելսին, Իլկայ Գյունդողանին ու Հենրիխ Մխիթարյանին երկարաձգել պայմանագրերը թիմի հետ:
«Մեր անհավանական մարզադաշտը, մեր հրաշալի երկրպագուները, մեր թիմը, մեր ակումբը, այդպիսիք ոչ մի տեղ չկան: Նոր գլխավոր մարզչի ղեկ ավարությամբ մենք շարունակում ենք առաջընթացը: Մենք հետ ենք մնում «Բավարիա»-ից ոչ թե 25, այլ 5 միավորով: Այս մրցաշրջանում երևում է, թե ինչքան հարմարավետ է զգում Միկին մեր թիմում, ու որքան դրական է դա ազդում իր վրա: Նույնը կարող եմ ասել Մաթսի ու Իլկայի մասին:
Այդ պատճառով էլ, հուսով եմ, որ նրանք կմնան «Բորուսիա»-ում»,- ինչպես հաղորդում է bvb09fans.ru-ն, ասել է Ռոյսը:
Գերմանացի ֆուտբոլիստն ընդգծել է, որ «Բորուսիա»-ն մեծ ապագա ու գերազանց հեռանկարներ ունի:
Մխիթարյանի, Հումելսի և Գյունդողանի պայմանագրերն ավարտվում են 2017 թվականի ամռանը: