Խուանֆրան. Վաղ թե ուշ «Ատլետիկոն» հաղթելու է Չեմպիոնների լիգայում
Սպորտ«Ատլետիկոյի» պաշտպան Խուանֆրանը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» դեմ խաղերից առաջ մարտական է տրամադրված:
-Եզրափակիչ դուրս գալու համար պետք է հաղթենք ուժեղագույններին: «Բարսելոնայի» հարձակման եռյակն առանց թիմակիցների այդքան արդյունավետ չէր լինի: «Բարսելոնայում» բոլոր դիրքերում հիանալի ֆուտբոլիստներ կան, բայց մենք դրական են տրամադրված և գիտենք, որ պայքարը շարունակելու հնարավորություն կունենանք, եթե մեր լավագույն խաղը ցուցադրենք:
Մեր առջև միշտ դրված է լավագույնս հանդես գալու, առավելագույնս նվիրվելու, ակումբի պատիվը բարձր պահելու առաջադրանքը՝ անկախ նրանից՝ ընկերական հանդիպում է, Իսպանիայի առաջնության, թե Չեմպիոնների լիգայի խաղ: Չեմպիոնների լիգան տարբերվում է: Սա յուրահատուկ մրցաշար է, որում մենք երբենք չենք հաղթել: Մենք հավատում ենք հաջողությանը: Ես համոզված եմ՝ վաղ թե ուշ «Ատլետիկոն» հաղթելու է Չեմպիոնների լիգայում,-Խուանֆրանի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Հավելենք, որ «Բարսելոնա»-«Ատլետիկո» առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 5-ին, իսկ Մադրիդում թիմերը մրցելու են ապրիլի 13-ին: