Մենք հանգիստ բանակցություններ ենք վարում Մխիթարյանի և Ռայոլայի հետ. Ցորկ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ազգային հավաքականի և դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ լուրերի մասին: «Այդ շշուկները ես չեմ մեկնաբանի: Մենք Միկիի և պարոնՌայոլայի հետ աշխատում ենք պայմանագրի երկարաձգման շուրջ»,- Bild-ին տված հարցազրույցում ասել է Ցորկը:
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենթուս»-ը և Լոնդոնի «Արսենալ»-ը: Հայտնի է, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան երեկ հանդիպել է «Յուվենթուս»-ի ղեկավարության հետ և քննարկել Մխիթարյանի հնարավոր տրանսֆերին առնչվող հարցեր:
Մխիթարյանի և «Բորուսիա»-ի միջև պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի ամռանը: