Երեկ Աբովյանում մեկնարկել է ընդդիմադիր երեք ուժերի՝ «Ժառանգության», ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մարզային իրազեկման հանրահավաքը: Աբովյանում իր ելույթի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացին է երկրի տերն ու ասաց, որ իր ինքը հպարտանում է ժողովրդի այն մասով , որն ասում է՝ Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, բոլորինն էլ… Էս երկրի տերը ե՛ս եմ: Պարզելու համար, թե համամիտ է արդյո՞ք «Ժառանգությունն» Արամ Մանուկյանի հնչեցրած արտահայտության հետ ORER.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Արամ Մանուկյանը հանդես եկավ հասարակության որոշ մասի անունից, որոշակի հռետորական տարր օգտագործեց, իսկ հասարակության ներսում, նեղ շրջանակներում ավելի կոշտ և դիպուկ արտահայտություններ են հնչում: Եթե քաղաքական գնահատականի մասին խոսք լիներ ես կարող էի մեկնաբանել, իսկ հռետորական և դարձվածքային հայտարարությունները չարժե մեկնաբանել: Նա փոխաբերական իմաստով խոսքեր ասաց, ինչով հայերենը շատ հարուստ է»: Արմեն Մարտիրոսյանը նաև հավելեց, որ ինքը միանշանակ համակարծիք է այն տեսակետին, որ Հայաստանի քաղաքացին է երկրի տերը և նա պետք է պահանջատեր լինի երկրում: