Այսօր ժամը 16:30 րոպեին Սյունիքի մարզպետարան է ներկայանալու նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նա նիստերի դահլիճում հանդիպում է ունենալու մարզպետարանի բոլոր աշխատակիցների հետ: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի խոսնակ Լուսինե Մարությանը: Հարցին, թե ինչպե՞ս է մարզպետարանը պատրաստվում ընդունել նորանշանակ մարզպետին, Մարությանը պատասխանեց. «Սովորական, այնպես ինչպես ընդունել է բոլոր մարզպետներին: Որևէ հատուկ բան չի արվել: Երևանից մարդիկ են գալու՝ Կառավարության կազմից, թե ովքեր կգան իրենք են որոշում, դահլիճում ներկա են լինելու նաև մարզպետարանի բոլոր աշխատակիցները: Որևէ հատուկ բան չի արվել: Սովորական ընդունելություն»: Հարցին, թե մարզի քաղաքապետերն ու համայնքների ղեկավարները ներկա լինելո՞ւ են հանդիպմանը Լուսինե Մարությանը պատասխանեց. «Հատուկ հրավեր չի եղել, ցանկության դեպքում կարող են ներկայանալ: Ի վերջո, տասը տարի մարզպետ է եղել, միասին աշխատել են: Դա նրանց ցանկությունն է»: