Դունգան կարող է հեռացվել Բրազիլիայի հավաքականից
ՍպորտԲրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան լրջորեն մտածում է գլխավոր մարզիչ Դունգայի պաշտոնանկության հարցի շուրջ։
Բացի այն, որ Դունգայի գլխավորած թիմի արդյունքները չեն գոհացնում, ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև մարզչի կոնֆլիկտը Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի հետ, որի պատճառով վերջինս հավաքական չի հրավիրվել։
Ավելի ուշ Դունգան հայտարարեց, որ մտածել է Մարսելոյի առողջական վիճակի մասին և նման որոշման հանգնել է «Ռեալ»-ի բուժանձնակազմի հետ քննարկումների արդյունքում, սակայն մադրիդյան ակումբը պաշտոնապես հերքել է մարզչի խոսքերը։
Նշենք, որ «Մունդիալ-2018»-ի որակավորման փուլում 6-րդ տուրից հետո Բրազիլիայի հավաքականը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։