Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»


Շատ տարիներ առաջ մի տեղ մի ջոկատի կողմից երեք գերի էր բռնվել... (պատմություն պատերազմի տարիներից)

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շատ տարիներ առաջ մի տեղ մի ջոկատի կողմից երեք գերի էր բռնվել: Հրամանատարը գերիներին փորձում էր տեղափոխել ապահով տեղ, որպեսզի հետագայում նրանց փոխանակի մեր կողմից գերի ընկածների հետ: Սահմանամերձ գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղի ծայրին ու հորդորում էին տեղում սատկացնել գերիներին: 

-Ի՞նչ եք դրաց հետ տուն տունիկ խաղում, պատի տակ գյուլլեք թող գնան,_ասում էր մեկը...

-Տենց եք անում էլի, որ մեզ շան տեղ չեն դնում մեզ, իրանք ըլնեին հիմա աչքները հանել էին մերոնց,_ արձագանքում էր մյուսը...

-Արա տո սրանց ուրա էդքան պատիվ, իմ ձեռն ընկնեին մատներով կսպանեի,_լսվեց մեկի ճղճղան ձայնը

-Միշտ էլ էդա եղել էլի, մենք իրանց խղճում ենք իսկ իրանք մեզ կոտորում,_կարծիկ հայտնեց մի տարեց մարդ...

Հրամանատարը գլուխը կախ, լուռ, աշխատում էր չլսելու տար էդ բացականչություններին: Կանայք ու երեխաներ էլ կային ամբոխի մեջ, բայց ինքնադատաստանի կոչ անողների մեծ մասը տղամարդիկ էին, ովքեր «զբաղված» լինելու պատրվագով չէին էլ միացել այլ բնակավայրերից եկած ու գյուղի պաշտպանությունը ապահովող ջոկատին: 

-Սրանք երևի հետո փողով ծախելու են դրանց, ով գիտի լավ փող են տալիս, վախենում ե՞ք տվեք մենք սպանենք...

Հրամանատարը աչքի պոչով նկատեց այդ ամենաաշխույժ «դատախազին» ով իմիջայլոց ամենաբարակ ու ճղճղան ձայնը ուներ, դա նույն «սեփական մատերով սպանելու» առաջարկ անողն էր: Գերիներից երկուսին արդեն նստացրել էին առանց համարների Նիվա մեքենան, երրորդի ձեռքից հրամանատարը բռնած ուղեկցում էր դեպի հաջորդ մեքենան, որ մի հին մաշված Ուազ էր: Հանկարծ հրամանատարը կտրուկ շրջվեց դեպի տղերքից մեկը ու ասեց պահեք մի րոպե սրան: Գերուն տղերքին հանձնելուց հետո նա շարժվեց դեպի ճղճղանը ու մոտենալով բռնեց նրա արմունկից ու ուսից հանելով ավտոմատը տվեց նրա ձեռքը: 

-Արի հետևիցս,_ կարճ հրամայեց հրամանատարը...

ՃղՃղանը շփոթված մի պահ նայեց զենքին հետո իր վրա սևեռված ամբոխին ու հետևեց հրամանատարին: Հրամանատարը մոտեցավ գերուն ու նորից բռնելով նրան թևից սկսեց քարշ տալ դեպի մոտակա «պադստանցիան» գյուղի հիմնական քարաշեն էլեկտրոբաժանիչը: 
Ճղճղանը հետ ընկավ, նկատելով դա հրամանատարը տղերքին ցուցում տվեց «դրան բերել» պատի մոտ: Հասնելով պատին հրամանատարը գերուն կանգնացրեց պատի տակ ականջին ինչ որ բան ասեց ու ձեռքը թողնելով հետ եքավ արդեն տղերքի հետ մոտեցած ճղճղանին: Ամբոխը հետաքրքրությունից աշխուժացած, բայց արդեն առանց ցուցումներ տալու, նույնպես մոտեցան: Հրամանատարը ճղճղանի հետ մոտեցավ գերուն մոտ 6-7 մետրի վրա կանգնեց, վերցրեց ավտոմատը լիցքավորեց ու հետ տվեց ճղճղանին: 

-Դե խփի... Խփի ասում եմ, մատներով խեղդելուց հեշտ է, միայն ձգանն ես քաշում, ու վերջ... Խփի՛, ասեցի!!!

ՃղՃղանը հրամանատարի ձայնից վախեցած ավտոմատը պարզեց դեպի գերին: Գերին սկսեց աղիողորմ ճիչեր արձակել, հետո ծնկի եկավ, ու ծնկաչոք սկսեց մոտենալ հրամանատարին հոնգուր հոնգուր լացելով ու ռուսերենով իր կյանքը խնայելու պաղատանքներով: Հրամանատարը մոտեցավ գերուն ու շապիկից բռնելով քարշ տվեց պատի տակ կրկին, ու արդեն բարձր վրան գոռաց, որ եթե տեղից շարժվի ապա իր ձեռքով ոչ թե կգնդակահարի այլ դանակով վիզը կկտրի տեղում: 
Հետ գալով ճղճղանի մոտ, ում երեսի գույնը չէր տարբերվում արդեն պատի տակ կանգնած գերու երեսի գույնից, կրկին գոռաց նրա վրա որպեսզի վերջինս գնդակահարի գերուն: Գերին այդ ընթացքում ուղղակի երեխայի պես լացում էր, ու արդեն երկինք նայելով իր լեզվով ըստ երևույթին աղոթում իր աստծուն: Ճղճղանը կրկին ավտոմատը բարձրացրեց, բայց ձեռքերը ահավոր դողում էին: Ես մտածում էի, որ հիմա հենց էդ դողոցից ավտոմատը կկրակի, բայց իսկույն նկատեցի, որ հրամանատարը ավտոմատի ապահովիչը քաշել էր վերև: Մի քանի վայրկյան ճղճղանը ավտոմատը պահեց գերու ուղղությամբ հետո կտրուկ, թևաթափ եղածի նման իջեցրեց ու խեղճացած նայեց հրամանատարին: Հրամանատարը նրա ձեռքից վերցրեց ավտոմատը ու դիմեց ամբոխին: 

-Ո՞վ է ուզում սպանել գերուն դուրս եկեք, խնդրեմ եկեք սպանեք ես տույլ եմ տալիս: 

Ամբոխից ոչ մի ծպտուն... Հրամանատարը մոտեցավ գերուն օգնեց նրան բարձրանալ, ու ուղեկցեց դեպի սպասող Ուազը: 

- Մի բան գցեք նստարանին, սա տակը թրջել է...

Երբ մեքենաները հեռանում էին գյուղից նկատեցի որ, ամբոխը քայլում էր դեպի գյուղի կենտրոն, ամբոխից առանձին գլուխը կախ քայլում էր ճղճղանը...

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր Կամենդատյան