Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Ասորական համայնքը նշում է Նոր տարին. ասորիները գոհ են Հայաստանում ստեղծված պայմաններից

Հայաստանի ասորական համայնքն ապրիլի 1-ին մեծ շուքով նշում է Նոր տարին: Արարատի մարզի Վերին Դվին համայնքի գյուղապետարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ասորիների 6766 թվականին: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Միջոցառման մեկնարկին ընթերցվեց ասորիների Նոր տարվա կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: 

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները: Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջան կություն և բարօրություն»,- ասված է ՀՀ Նախագահի ուղերձում:

Լրագրողների հետ զրույցում Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան ընդգծեց, որ ապրիլի 1-ին լրանում է ասորիների 6766 թվականը: «Ասորիները Նոր տարին նշում են ապրիլի 1-ին, որովհետև Հին Ասորեստանում ընտրել են հենց այդ օրը, որը խորհրդանշում է գարնան, բնության զարթոնքը: Դա նաև մեծ խորհուրդ է եղել պետականության պահպանման համար: Հին Ասորեստանում Նոր տարին նշել են 12 օր՝ ապրիլի 1-ից մինչև 12-ը: Եվ յուրաքանչյուր օր ունեցել է իր խորհուրդը: Ես, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլոր ասորիներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ»,- նշեց Լյուդմիլա Պետրովան:

ՀՀ-ում ԱՄն արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում նախ ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը: «Նոր տարվա տոնակատարության մասնակցելը միշտ հաճելի է ցանկացած վայրում: Ես այսօր առանձնահատուկ ուրախ եմ, որ այս առիթով գտնվում եմ Դվինում, որովհետև երկար ժամանակ ես ցանկանում էի այստեղ գալ, տեսնել, թե ինչպես են ասորիներն այստեղ ապրում իրենց հայ հարևանների հետ միասին: Եվ այն, ինչ ես այստեղ տեսնում եմ, դա ուղղակի շատ լավ օրինակ է, որը պետք է կրկնել նաև այլ երկրներում: Թույլ տվեք շնորհավորել ձեզ այս տոնի առթիվ և նշել, որ ասորական համայնքը Միացյալ Նահանգներում՝ Դեթրոյթում, Չիկագոյում այսօր ձեզ հետ միասին նույնպես նշում է այս տոնը: Իսկ հաջորդ անգամ, երբ լինեմ Միացյալ Նահանգներում այսօրվա հետ կապված իմ հիշողությունները կկիսեմ նրանց հետ,- ընդգծեց դեսպանը:

Հայաստանի ասորիների «Աթուր» միության նախագահ Արսեն Միխայլովը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք շատ ուրախ են նրա համար, որ հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետությունում տոնել ասորական Նոր տարին: «Ես ողջունում եմ բոլոր ասորիներին այս օրվա կապակցությամբ, քանզի այս օրը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի՝ էթնիկ մշակույթը պահպանելու տեսանկյունից: Ելնելով սրանից՝ ես պետք է նշեմ, որ Հայաստանում ասորական համայնքը հասել է այն մակարդակին, որ կարողանում է պահպանել և զարգացնել իր լեզուն և մշակույթը»,- նշեց Մի խայլովը:

Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին՝ իրենց լայն հնարավորություններ ընձեռելու համար: «Հայաստանի Հանրապետությունը մեզ տվել է մեծ հնարավորություններ, որոնք մենք այսօր պետք է օգտագործենք կրթական, մշակութային, ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու համար: Եվ սխալ կլիներ, եթե մենք չօգտվեինք այդ հնարավորություններից, որոնք տրված են մեզ Հայաստանում: Օրինակ՝ հարևան երկրներում մեր համայնքներն այդքան հնարավորություններ չունեն: Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ասորական համայնքին մաղթում ե մ հաջողություններ, առողջություններ: Թող երբեք չմոռանան՝ ովքեր են իրենք, ինչ արժեքներ են կրում և ինչպես պետք է զարգացնեն այդ արժեքները»,- հավելեց նա:

Միխայլովն անդրադարձավ նաև Սիրիայում և Իրաքում ասորիների խնդիրներին: Նա ընդգծեց, որ իրենք ցավով են հետևում այն ամենին, ինչ կատարվում է ասորի ժողովրդի հետ Սիրիայում և Իրաքում՝ հավելելով, որ բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ հարկավոր է վերջ դնել այդ ոճրագործությանն ասորի ժողովրդի նկատմամբ:

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնա