Դեկու. «Ռեալից» միայն Մոդրիչին կհրավիրեի «Բարսելոնա»
Սպորտ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն կարծում է, որ «Ռեալի» ֆուտբոլիստներից միայն Լուկա Մոդրիչը կարող է խաղալ կատալոնական ակումբում:
-Ես «Ռեալից» «Բարսելոնա» կհրավիրեի միայն Լուկա Մոդրիչին, քանի որ նա խաղաոճը համապատասխանում է կատալոնացիների փիլիսոփայությանը: Մոդրիչն իր խաղով հիշեցնում է Անդրես Ինյեստային և Չավիին: Իսկ ահա «Ռեալի» հարձակման եռյակը՝ Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը չէին կարողանա խաղալ «Բարսելոնայում»,-ասել է Դեկուն:
Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալելու է «Ռեալին», խաղը կայանալու է ապրիլի 2-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:30-ին: