Ռամոս. Կփորձենք հանգիստ խաղալ՝ օգտագործելով մեր առավելությունները
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ խոսել է դիմակայության կարևորության մասին:
- Ամենակարևորն այն է, որ մեր թիմը լավ խաղ է ցուցադրում և հաղթում է: Մենք հույս ունենք, որ ֆուտբոլասերների համար հետաքրքիր խաղ կլինի: Կփորձենք հանգիստ խաղալ՝ օգտագործելով մեր առավելությունները: Նման մակարդակի հանդիպումները միշտ յուրահատուկ են լինում՝ հաշվի առնելով նաև այն, թե ինչպես են դրանց ադրադառնում լրատվամիջոցները:
Ինձ համար Կլասիկոն աշխարհի լավագույն թիմի հանդիպումն է մի մրցակցի հետ, որը վերջին տարիներին դարձել է լավագույնը գրեթե բոլոր մրցաշարերում: Մրցակցությունը սրացել է, և Կլասիկոն ավելի հետաքրքիր է դարձել: Այս խաղերը մեծ նշանակություն ունեն, ֆուտբոլիստներն ապրում են դրանցով,-ասել է Ռամոսը «Bwin»-ին տված հատուկ հարցազրույցում: