Մայամի. Ջոկովիչը եզրափակիչում է
ՍպորտԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դարձավ Մայամիում ընթացող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը 7:6, 6:4 հաշվով հաղթեց բելգիացի Դավիդ Գոֆենին:
Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկելու ճապոնացի Կեյ Նիսիկորին ու ավստրալացի Նիկ Կրիգիոսը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7 038 000 դոլար է:
Մայամի, տղամարդիկ, կիսաեզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) - Դավիդ Գոֆեն (Բելգիա, 15)՝ 7:6, 6:4
Նիկ Կրիգիոս (Ավստրալիա, 24) - Կեյ Նիսիկորի (Ճապոնիա, 6)