Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բալահովիտ գյուղում վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի. 2010 թ. ծնված Հարություն Մովսիսյանը տեղում մահացել է, իսկ 1984 թ. ծնված Գեւորգ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: