ՌԴ ՊՆ Սեգեյ Շոյգուն կապ է հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
ՔաղաքականՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ևս հայտարարություն է տարածել այն մասին, որ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունում ստացված տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂ հակամարտության գոտում լարվածություն է արձանագրվել: Նշվում է նաև, որ այդ տարածաշրջանը գտնվում է ՌԴ ՊՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում: «Դրա հետ կապված՝ ապրիլի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հակամարտության գո տում իրավիճակը կայունացնելու անհետաձգելի քայլերի վերաբերյալ արտահերթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանկյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագության մեջ: