Սերգեյ Յուրանի «Միկա»-ն պարտություն կրեց Խաշմանյանի «Ալաշկերտ»-ից
ՍպորտՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակում այսօր տեղի ունեցած երկրորդ խաղում առաջատար «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Միկա»-ի նկատմամբ:
Արդեն 4-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Արտակ Գրիգորյանը: Արթուր Եդիգարյանի լավ փոխանցումից հետո Նորայր Գյոզալյանը գնդակը հարմարացրեց ձախ ոտքին, հարված կատարեց, որը դիպավ դա րպասաձողին, սակայն վրա հասած Գրիգորյանը գնդակն ուղարկեց անպաշտպան անկյունը:
7 րոպե անց նույն Գրիգորյանը կարող էր խփել երկրորդ գոլը, սակայն չկարողացավ 12-13 մետր հեռավորությունից անկասելի հարվածով գրավել մրցակցի դատարկ դարպասը: 12-րդ րոպեին, սակայն, Հեբեր Արաուժոն օգտվեց Արթուր Եդիգարյանի փայլուն փոխանցումից և այս մրցաշրջանում խփեց իր 13-րդ գոլը: Հյուրերը կարողացան հաշիվը կրճատել միայն 49-րդ րոպեին: Ձախ եզրից Վարդան Մովսիսյանի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց կոտդիվուարցի Կպեիայի մոտ, ով ոչ ուժեղ, բայց դիպուկ հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը:
Այս հանդիպումից հետո «Ալաշկերտ»-ը վաստակեց 41 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Փյունիկն»-ն ունի 37 միավոր և մեկ խաղ պակաս է անցկացրել: «Միկա»-ն 22 միավորով մրցաշարային աղյուսակի 56-րդ հորիզոնականում է և մեկ միավորով է առաջ 7-րդ տեղում ընթացող «Բանանց»-ից: