Բրիտանիայի ԱԳՆ-ն ընդունում է օդուժի օգտագործումն ԻԼԻՊ-ի վրա
ՄիջազգայինԲրիտանական օդուժերը սկզբունքորեն հնարավոր է հարված հասցնեն «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի տարածքում: Նման հնարավորություն է տվել Թագավորության ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք հրաժարվում ԻԼԻՊ-ին հակազդելու որևէ տարբերակներից, այդ թվում՝ Սիրիայի գործողությունները»,- հայտարարել է ԱԳ նախարարը Sky News ընկերության ուղիղ եթերում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանն այսօր կքննարկի կառավարության խնդրանքն Իրաքի տարածքում Իսլամական դիրքերին օդուժի օգտագործման հարցի շուրջ: Բանավեճերը Պալատում մեկնարկել են ժամը 13:30-ին, իսկ քվեարկությունը կլինի 20:00-ին:
Պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի կարծիքով՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի գործունեությունը ԻԼԻՊ-ի դեմ կարող է շարունակվել 2-3 տարի: