ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում իրադարձությունների զարգացմամբ
ՔաղաքականԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմամբ:
Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում:
«Կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան բանակցությունների սեղանին»,- գրել է Լամբերտո Զաննիերը: