ԼՂ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Ալիև
ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Բաքուն պատերազմ չի ցանկանում և կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք հակված ենք այդ խնդրի կառուցողական մոտեցման: Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը պատերազմ չի ուզում, սակայն մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք մեր իրավունքը: Մենք ցանկանում ենք հակամարտության խաղաղ կարգավորում»,- ասել է նա: