Էդմոն Մաուքյանը կոչ է անում ռազմական հանցագործության փաստերով միջազգային քրեական գործ հարուցել Ադրբեջանի դեմ
ՔաղաքականԱզգայինժողովի անկախ պատգամավոր ԷդմոնՄարուքյանը վստահ է, որ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություն է տեղի ունենում և առաջարկում է փաստաթղթավորել բոլոր փաստերի ու ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնել միջազգային ատյաններ: Ազգային ժողովի նիստի ընթացքում պատգամավորը հայտարարեց, որ դրա համար կան բոլոր հիմքերը և տարբերակները: «Ես՝ նաև որպես միջազգային իրավունքի մասնագետ, կարծում եմ, որ ռազմական հանցագործություն է տեղի ունենում: Կարծում եմ, որ կա անհրաժշտություն բոլոր փաստերը փաստաթղթավորել և ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնել միջազգային ատյաններ: Դրա տարբերակները կան, իրավաբանների խմբերով կարելի է քննարկել: Ես այն կարծիքին եմ, որ դիվանագիտական մակարդակում արված հայտարարությունները պետքի նաև գործի վերածվեն: Մենք մեր գործը նաև այդ դաշտում կարող ենք լավագույնս իրականացնել: Այս առումով ես մասնագետներին կոչ եմ անում համախմբվել և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով կամ այլ ձևերով տարբերակներ փնտրել Ադրբեջանի իշխանությունների դեմ միջազգային քրեական դատարանում գործ հարուցելու նպատակով»,- նշեց Մարուքյանը: