Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի հրավերով մեկնել է ԼՂՀ՝ սեպտեմբերի 27-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու: Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: