Բակո Սահակյանը Մարտակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջանում տիրող իրավիճակը եւ մի շարք անելիքներ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանի ղեկավարությանը եւ պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: