Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Ավստրիայի, Դամասկոսի, Լոս Անջելեսի հայ համայնքները զորակցում են Արցախին

Ավստրիայի, Դամասկոսի, Լոս Անջելեսի հայ համայնքներըը բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և ի համերաշխություն Հայաստանի և Արցախի։

Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին իր համերաշխությունն ու զորակցությունը ցուցաբերելու նպատակով ավստրիահայ համայնքը մի շարք քայլեր է ձեռնարկել: Ավստրիայում գործող բոլոր համայնքային կազմակերպությունների անունից բաց նամակ է կազմվել և փոխանցվել երկրի բոլոր քաղաքական մարմիններին՝ երկրի նախագահի ու վարչապետի գրասենյակներ, Ավստրիայի Դաշնային Ժողով, Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին, արտաքին գերատեսչության ղեկավարին: Նամակում  ապրիլի 2-ից սկսած ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կանխելու և Ալիևի վարչակազմի նկատմամբ ճնշում գործադրելու կոչ հնչեցնելուց բացի, դատապարտվել են Բաքվի արկածախնդիր քայլերը՝ ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ: Նույն նամակը ներկայացվել է նաև ավստրիական և երկրում հավատարմագրված միջազգային ԶԼՄ-ներին:

Համայնքային կազմակերպությունները նաև բողոքի ցույց են անցկացրել Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ գրասենյակի առջև, ուր ապրիլի 5-ին անցկացվում էր ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը՝ նվիրված ԼՂ-ում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսմանը: Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել ե Հայաստանի և ԼՂՀ դրոշները և պարզել պաստառներ, որոնց վրա գրված էին «Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն», «Ադրբեջա՛ն. ձեռքդ հեռու Արցախից», «Հարգեք մեր կյանքի եւ ինքնորոշման իրավունքը», «ԵԱՀԿ Մինսկի խումբ՝ դուք պետք է դադարենեք Ալիևի ագրեսիան» կարգախոսները: Վիեննայի կենտրոնական Հելդենպլաց հրապարակի վրա դիմավորելով ԵԱՀԿ գրասենյակ ժամանող արտերկրի ներկայացուցիչներին, ալիևյան արյունալի ռեժիմի դեմ բողոքող մեր հայրենակիցները սուլոցներով և աղաղակներով են դիմավորել Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագետներին:

Այնուհետև ցույցի մասնակիցները ԵԱՀԿ նախագահությանն են հանձնել նամակ, որում կոչ է արվում աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղությանը հասնելու համար:

Ապրիլի 4-ին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնոր Տ. Արմաշ Եպիս. Նալբանդյանի գլխավորությամբ Սիրիայում ՀՀ դեսպանություն է այցելել դամասկոսահայերի պատվիրակությունը՝ Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Արհ. Տ. Հովսեփ Առնաուտյանը, Հայոց թեմի ազգային իշխանությունների անդամներ, միությունների ատենապետեր և վարչությունների անդամներ:

Դամասկոսահայ պատվիրակությանն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը:

Գերաշնոր Տ. Արմաշ Եպիս. Նալբանդյանի նշել է, որ պատվիրակությունը եկել է դեսպանություն՝ դամասկոսահայերի կողմից զորակություն հայտնելու Արցախի Հանրապետությանը հայ  ժողովրդի համար այս ծանր օրերին:

Դեսպան Փոլադյանն իր կողմից շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարությանը՝ զորակցության համար և ներկայացրել վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ բարձրագույն քաղաքական, ռազմական և դիվանագիտական ղեկավարության կողմից իրականացված գործողությունները, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքները:

Առանձնահատուկ ընդգծվել է անցած տարիներին Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների և ԼՂ հիմնախնդիրը փակուղի մտցնելու ու այն ռազմական ճանապարհով լուծելու բացահայտ նկրտումների մասին:

Հանդիպման ավարտին դեսպան Փոլադյանը կրկին բարձր է գնահատել ավելի քան հինգ տարի պատերազմական ծանր պայմաններում գոյատևող սիրիահայության հայրենասիրական մղումներն ու զորակցությունը հայրենիքի հողը պաշտպանողներին:

Հարավային Կալիֆորնիայի համայնքային կառույցները նախաձեռնել են ստեղծել Արցախի աջակցության մարմին, որը կհամակարգի Արցախին ուղղվող օգնությունը՝ նյութական, ֆինանսական, տեխնիկական կամ այլ: Նորաստեղծ կառույցում ընդգրկված են երեք ավանդական կուսակցությունների, կրոնական երիտասարդական, բարեգործական կառույցների և հայրենակցական միությունների ներկայացուցիչները: Արցախի աջակցության մարմինն առաջիկա օրերին կներկայացնի գործունեության մանրամասները:

Արցախցիներին ամեն կերպ օգնելու գաղափարի շուրջ համախմբվել են նաև ամերիկահայ երիտասարդները, որոնք հատուկ ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի: 

Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում