Կես տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի: Ըստ ԱՎԾ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել՝ 580 հազար 548 ՀՀ քաղաքացի: Արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ տվյալները վերլուծում ենք ըստ սահմանային անցակետերի:
Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 63 հազար 2 հոգի, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով' 2 հազար 935 հոգի, Բագրատաշենի անցակետով' 40 հազար 899, Բավրայով' 4 հազար 959 ՀՀ քաղաքացի:
Թերթը նշում է, որ որ սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը: Հատկանշական է, որ 2014թ. տարեսկզբից ՌԴ-ն խստացրել էր միգրացիոն օրենսդրությունը, եւ բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիների այս կամ այն պատճառով սահմանից հետ էին ուղարկել: Ու չնայած այդ հանգամանքին, արտագաղթողների թիվը 100 հազարից չի նվազում:
Շարունակությունը' «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: