Հայաստանում Ռուսաստանի քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն գրել է Գառնիի հեթանոսական տաճարի պատի վար: Կատարվածը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան. փոխանցում է «Газете.Ru»-ն:
Ռուս զբոսաշրջիկը աէրոզոլային ներկով տաճարի պատի վրա գրել է. «Կուռքերը ոչինչ են»: Վանդալիզմի այս դրսևորումը նկատել է այցելուներից մեկը և հայտնել է տաճարի իրավապահ մարմիններին: Վերջիններս հայտնում են, որ զբոսաշրջիկը արտաքինից 22–23 տարեկան երիտասարդի տեսք ունի և ամենևին չի զղջում իր արածի համար և բացատրություն չի տալիս՝ ինչու է գրել:
Երիտասարդին սպառնում է 50 000 դրամի կամ նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով տուգանք: