Սերժ Սարգսյանը և Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել
ՔաղաքականՂազախական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչո ւթյունից, նախագահները մտքեր են փոխանակել ապրիլի 7-ին Երևանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները:
Կողմերը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: