Ալիևը շռնդալից պատերազմի մասին խոսեց ու թանկ գին վճարեց դրա համար. քաղաքագետ
ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձելու է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կատարվող իրադարձություններն իր ժողովրդին որպես հաղթանակ ներկայացնել: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:
«Ոչ Հայաստանը և ոչ էլ առավել ևս Ադրբեջանն այս ընթացքում չլուծեցին իրենց քաղաքական խնդիրները: Ալիևը շռնդալից պատերազմի մասին խոսեց ու թանկ գին վճարեց դրա համար, բայց հիմա պետք է բացատրի, թե ինչու չստացվեց: Գուցե ներկայացնի, որ սա հաղթանակ էր, բայց, իհարկե, պարզ է, որ ոչինչ չստացվեց»,- նշեց Աղասի Ենոքյանը:
Քաղաքագետի համոզմամբ` ցավալի է, որ միջազգային լրատվության մեջ գերակշռում է ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը: «Հայկական կայքերում քիչ է անգլերեն տեղեկատվությունը: Տեղեկատվության առումով ակտիվացման լրջագույն խնդիր ունենք»,-շեշտեց նա: