Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է
ՍպորտFIFA-ն ներկայացրել է ֆուտբոլի դասակարգման ապրիլի աղյուսակը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 6 հորիզոնականով բարելավել է նախորդ ամսվա ցուցանիշը:
FIFA-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ապրիլի 7-ին հրապարակված թարմացված դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը:
Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային հավաքականը Արգենտինան է: Վերջինիս միավորներով շատ չի զիջում Բելգիայի հավաքականը, որը հանգրվանել է 2-րդ հորիզոնականում: Լավագույն ֆուտբոլային հավաքականների եռյակը եզրափակում է Չիլիի ազգային հավաքականը: