Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը լուծելիս այն դրա մասնակցությանպետք է բանակցային կողմ լինի. Ռուբեն Մեհրաբյան
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի ճակատագիրն անհնար է լուծել առանց դրա մասնակցության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:
«ԼՂՀ խնդիրը հնարավոր չէ լուծել առանց Ղարաբաղի մասնակցության. այն պետք է բանակցային կողմ լինի: Այն, ինչ այսօր ունենք, մեր հայ քաջ զինվորի արժանիքն է: Մեզ դիվանագիտական հարթակում այլ աշխատանք է հարկավոր: Հայ զինվորը, հերոսաբար պաշտպանելով սահմանը, գերազանց հաղթաթղթեր է տվել հայկական դիվանագիտությանը: Արտաքին քաղաքականության համար հիանալի պատուհաններ են բացվել, դրանք պետք է դառնան իրականացված հնարավորություններ»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում 4 օր տևող պատերազմները բավականին շատ են: Քաղաքական վերլուծաբանը վերհիշեց, որ, օրինակ, ռուս-վրացական պատերազմը 5 օր է տևել:
Ռուբեն Մեհրաբյանը հատուկ շեշտեց նաև, որ անթույլատրելի է 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրից բացի նոր պայմանագիր կնքելը: