Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»


Նախագահ Սարգսյանի հարցազրույցը «Դոյչե Վելե»-ին ամբողջությամբ. ոչ պաշտոնական թարգմանություն

Քաղաքական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ապրիլի 6-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե Վելե»-ին` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, ԵԱՏՄ-ին անդամակցության և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ հարցերի: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ` ոչ պաշտոնական թարգմանությամբ:  

-Պարոն Նախագահ, ես չեմ հարցնի Ձեզ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում լարվածության պատճառներիվերաբերյալ, քանի որ արդեն կանխատեսում եմ Ձեր պատասխանը: Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ եք արել` կանխելուհերթական արյունահեղությունը:

-Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Մոտ երեք տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից երկուսից և այժմ պնդում է, որ հակամարտությունը կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Երկրորդը, բացի հակահայկական ելույթներից և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքից, Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն` ավելացնելով ռազմական հռետորաբանությունը...

-Կներեք, որ Ձեզ ընդհատում եմ, սակայն ես կցանկանայի իմանալ, թե ի՞նչ է արել հայկական կողմը, անձամբ Դուք`կանխելու իրադրության լիցքաթափումը:

-Հենց դա էլ ասում եմ: Մենք համապատասխան կառույցներին ահազանգում էինք այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը: Մենք առաջարկել էինք ստեղծել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որպեսզի հնարավոր լիներ հստակորեն պարզել, թե որ կողմն է կոնֆլիկտային գործողությունների նախաձեռնողը:

-Պատերազմը, ինչպես հաճախ է լինում, սկսվեց անսպասելի, սակայն նույնքան ասպասելի էլ, երեք օր հետո,ռազմական գործողությունները դադարեցին, համաձայնություն եղավ կրակի դադարեցման վերաբերյալ: Ո՞վ օգնեցհասնել նման համաձանության:

-Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները սկսվեցին անսպասելի կերպով: Դա սպասելի էր: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Սակայն կրակի դադարեցումը ևս պատահական չէր: Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ տվեց: Բացի այդ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարեց հայկական ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը համաձայն է այդ հարցով հայկական կողմի հետ հանդիպել Մոսկվայում: Բնականաբար, կար նաև համաշխարհային հանրության աջակցությունը: Շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ հանդես եկան համապատասխան հայտարարություններով:

-Փորձագետները վաղուց մատնանշում են լարվածության բարձր ռիսկի առկայությունը տարածաշրջանում, որտեղդեմ առ դեմ կանգնած են հակամարտող կողմերի զինված զորամիավորումները: Ինչու՞ չեք ցանկանում, որ նրանցբաժանեն խաղաղարար ուժերը, օրինակ ռուսական:

-Մենք երբեք դրա դեմ չենք արտահայտվել, սակայն կարծում ենք, որ հակամարտությունը պետք է ամբողջական և վերջնական լուծում ստանա: Հակառակը, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը կենթադրեր հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում և երկու կողմերի միջև խաղաղարար ուժերի առկայությունը: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան:

-Դուք ասացիք, որ Ռուսաստանը հստակ դերակատարություն է ունեցել կրակի դադարեցման շուրջպայմանավորվածություն ձեռք բերելու հարցում: Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այսհակամարտությունում: Դուք ինքներդ եք ասում, որ Ռուսաստանը Ձեր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը,և միևնույն ժամանակ այն ժամանակակից զենք է մատակարարում Ադրբեջանին:

-Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ առհասարակ որևէ երկիր եղել կամ կարող է լինել մեր հովանավորը: Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար այն դերը չի ունեցել, ինչպես Թուրքիան Ադրբեջանի:

-Սակայն դուք Ռուսաստանին ռազմավարական դաշնակից եք անվանում...

-Այո, դա այդպես է: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական համաձայնագիր: Դրա հետ մեկտեղ մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:

-Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսին Դուք հայտարարեցիք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդըցանկանում է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը, որոշել իր ապագան, ապրել իրավական պետությունում:Դուք այդ ցանկությունն օրինական եք համարում, սակայն Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունն,ամեն դեպքում, չեք ճանաչել: Ինչո՞ւ:

-Քանի որ դա մեր կողմից փոխզիջում է: Եթե այսօր Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, որ մենք հրաժարվում ենք հակամարտության կարգավորման հարցով նստել բանակցային սեղանի շուրջ: Եթե մենք ճանաչում ենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ շուրջ պետք է տարվեն բանակցությունները: Ի դեպ, սա պատասխան է Ձեր նախորդ հարցին այն մասին, թե ինչ ենք անում մենք հակամարտության լարվածության դադարեցման համար: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ավելորդ կերպով չբարդացնենք իրադրությունը:

-Մինսկի խմբի ձևաչափով այս հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցությունները տարվումեն արդեն երկու տասնյակ տարի: Դուք դեռ հույս ունե՞ք այդ ձևաչափից, թե անհրաժեշտ եք համարում ինչ-որ նորմոտեցում: Ձեր կարծիքով, ի՞նչ դեր կարող էին խաղալ Գերմանիան, ԵՄ-ն:

-Կարծում եմ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է, և չի կարելի ասել, որ այս բոլոր տարիների ընթացքում որևէ արդյունք ձեռք չի բերվել: Ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, առավել ևս, որ Մինսկի խմբում ներկայացված են երկրներ ու մասնավորապես համանախագահող երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ), որոնք ունեն բավարար միջոցներ ու հնարավորություններ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման վրա ազդելու համար: Ձևաչափի փոփոխության հարցում պնդում է Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է Գերմանիային. այն այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում: Այս կազմակերպությունն ունի լայն գործիքակազմ, և ես համոզված եմ, որ այն կարող է դրանցից օգտվել շատ արդյունավետ: Բացի այդ, Գերմանիան նաև Մինսկի խմբի անդամ է:

-Հայաստանը եղել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ, որը ենթադրում էր ԵՄ հետ ասոցացմանհեռանկար: Սակայն Դուք որոշում ընդունեցիք ոչ ի օգուտ այս ասոցացման, և Հայաստանը միացավ Եվրասիականտնտեսական միությանը: Ի՞նչը որոշիչ փաստարկ դարձավ դրա համար: Ռուսաստանի ճնշու՞մը: Զուտ տնտեսականհաշվա՞րկ: Ուկրաինայի իրադարձություննե՞րը:

-Սկզբում մեկ նկատառում. ոչ թե մենք եղել ենք «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ, այլ մենք շարունակում ենք լինել նաև հիմա: Նախորդ տարվա դեկտեմբերին սկսվեց բանակցային նոր գործընթացը, դրա երկու փուլերն արդեն հետևում են մնացել: Ի վերջո մենք կստորագրենք փաստաթուղթ ԵՄ հետ: Ռուսաստանի կողմից երբեք որևէ ճնշում չի եղել: Մենք առաջնորդվել ենք տնտեսական նպատակահարմարությամբ: Ռուսաստանը մեր գլխավոր շուկան է և մեր խոշորագույն առևտրային գործընկերը: Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակում մեզ շատ ձեռնտու պայմաններ է առաջարկել` իր ապրանքների համար 30 տոկոս զեղչ տրամադրելով: Իմ սկզբունքն է ընդունել որոշումներ, որոնք կարող են ռեալիզացվել:

-Վերջին հարցն ամբողջովին այլ ոլորտից է: Գերմանիան մինչ օրս չի ճանաչել Առաջին համաշխարհայինպատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն: Այս տարվափետրվարին Բունդեսթագը Թուրքիայի պատճառով հետաձգեց բանաձևի ընդունումը: Ինչպե՞ս եք գնահատումԳերմանիայի նման դիրքորոշումը:

-Սկսեմ նրանից, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահն անցյալ տարի ապրիլին Բեռլինի տաճարում իր ելույթի ժամանակ շատ ճիշտ խոսքեր գտավ: Մենք երախտապարտ ենք նրան դրա համար: Բացի այդ, ես հուսով եմ, և այդ մասին խոսվել է Բեռլինում բանակցությունների ժամանակ, որ մինչև խորհրդարանական ամառային արձակուրդ Բունդեսթագը կընդունի համապատասխան որոշում բոլոր խմբակցությունների մասնակցությամբ:

 

Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»