Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»


Կյանքի 69-րդ տարում մահացել է Հրաչյա Սարուխանը

Հասարակություն

Հայ գրականությունը ծանր կորուստ կրեց. կյանքի 69-րդ տարում իր մահկանացուն կնքեց 60-ականների գրական սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից` բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը: ՀՀ Մշակույթի նախարարությունում ստեղծվել է Հ. Սարուխանի հուղարկավորության հանձնաժողով` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Այս մասին  տեղեկացրին Հայաստանի գրողների միության վարչությունից:

Հրաչյա Սարուխանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 9-ին ժամը 17-ին` Վանաձորի Մարգարյան նրբանցք – 13 տանը, վերջին հրաժեշտը ապրիլի 10-ին, ժամը 11-ից 13-ը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Հուղարկավորությունը՝ բանաստեղծի ծննդավայր Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը:

Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին, Լոռու մարզի Համզաչիման (այժմ` Մարգահովիտ) գյուղում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ քոլեջ) գեղանկարչության բաժինը, ապա Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1983թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա դասընթացները: ՀԳՄ անդամ է 1978 թվականից: 1990թ. եղել է ՀԳՄ Վանաձորի գրական բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, այնուհետև նշանակվել Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն: Հեղինակ է բանաստեղծական մի շարք ժողովածուների` «Եզրագծեր» (1977), «Հրաշք օրեր» (1981), «Վկայություններ» (1989), «Աստծո առավոտ» (1999), «Ի տրիտուր» (2005) և այլն: Հրաչյա Սարուխանի բանաստեղծությունների առաջին իսկ հրապարակումներն իրենց ինքնատիպությամբ, ասելիքի թարմությամբ, բանաստեղծական արտահայտչամիջոցների բազմազանությամբ նոր խոսք էին հայ պոեզիայի անդաստանում` ջերմ ընդունելության արժանանալով ընթերցողների և գրականագետների կողմից: Անուրանալի է նրա վաստակը նաև թարգմանության ոլորտում: Ռուս և համաշխարհային գրողների ստեղծագործությունների նրա թարգմանությունները աչքի էին ընկնում իրենց բնագրային հարազատությամբ և հայեցի հնչեղությամբ: Թարգմանության ասպարեզում նշանակալի ավանդի համար 2015թ. արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ,,Կանթեղ,, մրցանակին:

Իր հերթին նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն և բազմաթիվ այլ լեզուներով:

Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատվել հայ գրասեր հասարակայնության կողմից: Պարգևատրվել է «Մովսես Խորենացի», Միխայիլ Լերմոնտովի անվան «Գրական վաստակի համար» ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: «Այլ ժամանակներ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա, «Եզրագծեր» ժողովածուն «Տարվա լավագույն գիրք», «Վկայություններ» ժողովածուն Ավետիք Իսահակյանի անվան մրցանակների: 2011թ. արժանացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:

Հրաչյա Սարուխանի ստեղծագործությունները դեռ երկար կապահովեն նրա ներկայությունը ընթերցողների, գրչընկերների սրտերում և հայ գրականության անդաստանում:

 

 

Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա Հովսեփյան