Գագիկ Բեգլարյանը եւ ԵԱՏՀ-ի նախարարը նախանշել են ԵԱՏՄ-ի միասնական տրանսպորտային տարածքի զարգացման հեռանկարները
ՀասարակությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի եւ ենթակառուցվածքի նախարար Դանիլ Իբրաեւը եւ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 7-ին Երեւանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական տրանսպորտային տարածքի զարգացման հեռանկարները:
Ինչպես տեղեկացնում է ԵԱՏՄ-ի մամուլի տեղեկագիրը, հատուկ ուշադրություն Է դարձվել տրանսպորտի տարբեր ոլորտներում տրանսպորտային ծառայությունների հետագա փուլային ազատականացման անհրաժեշտության վրա:
Նախարարները շահագրգռություն են հայտնել Միության համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների եւ փուլերի նախագծի մշակումը ժամանակին եւ որակով ավարտելու հարցում: Բացի այդ, նրանք պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տրանսպորտի եւ ենթակառուցվածքի ոլորտի համատեղ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի ձեւաչափով՝ եվրասիական տնտեսական ինտեգրացման եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդման շրջանակներում:
Գագիկ Բեգլարյանը եւ Դանիլ Իբրաեւն ընդգծել են գործողությունների ակտիվացման անհրաժեշտությունը տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկաների ձեւավորման ոլորտում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տեղափոխվող ապրանքների վերջնական արժեքում տրանսպորտային բաղադրիչի նվազեցման խնդրի լուծման վրա:
Նախարարները հայտարարել են տրանսպորտի ոլորտում այն խնդիրների կատարման ուղղությամբ փոխգործակցությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, որոնք ամրագրված են ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում: