Վիկտորն ասում էր՝ կռվել պետք է ռինգում եւ հակառակորդի դեմ. Գյումրիում հուղարկավորեցին 19-ամյա զինծառայողին
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Գյումրիում այսօր՝ ապրիլի 8-ին, հուղարկավորեցին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 19-ամյա զինծառայող Վիկտոր Յուզիխովիչին:
Վիկտորը բռնցքամարտիկ էր, ավարտել էր Գյումրիի Օլիմպիական մարզական քոլեջը: Նա Եվրոպայի դեռահասների մրցույթում զբաղեցրել էր երկրորդ տեղը, մասնակցել բազմաթիվ մրցաշարերի եւ նվաճել ոսկե եւ արծաթե մեդալներ:
Ընկերների խոսքով՝ Վիկտորը կռվում էր միայն ռինգում. «Վիկտորն ասում էր՝ պետք է կռվել միայն ռինգում եւ հակառակորդի դեմ, իսկ միմյանց խոսքով էլ կհասկանանք: Մենք մեծ ընկեր կորցրինք, մեծ հերոս, ինքը բոլորիցս մի մեծ առավելություն ուներ. երբեք չէր դժգոհում ու միշտ ասում էր՝ տղամարդ բանակում են դառնում»,- NEWS.am-ի թղթակցին ասաց նրա ընկերներից մեկը:
Նշենք, որ 19-ամյա զինծառայողին հուղարկավորեցին զինվորական կարգով:
