Շառլ Ազնավուրը և Ֆրանսուա Օլանդը քննարկել են ԼՂ իրավիճակը
ՀասարակությունՖրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչպես տեղեկանում ենք Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին: Նրանք քննարկել են Ղարաբաղի ներկայիս իրավիճակը: Հանդիպման նկարը տեղադրվել է նաև Ֆրանսիայի նախագահի ինստագրամյան պաշտոնական էջում: