Ադրբեջանը շփման գծում մոնիտորինգի համար ԵԱՀԿ-ին անվտանգության երաշխիքներ չի տալիս
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական շփման գծում մոնիտորինգի իրականացման համար Ադրբեջանը պաշտոնապես անվտանգության երաշխիքներ ԵԱՀԿ-ին չի տալիս: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Անի Սարգսյանը:
«Ապրիլի 6-ին մենք արդենտեղեկացրել ենք, որ ԵԱՀԿգործող նախագահիանձնական ներկայացուցչիգրասենյակը դիմել էղարաբաղյան կողմին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփմանգծում՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում դիտարկում անցկացնելուխնդրանքով: ԼՂՀ իշխանություններն անմիջապես տվել են իրենց համաձայնությունը նշված տարածք ում մշտադիտարկում անցկացնելու վերաբերյալ և վերահաստատել պատրաստակամությունը՝ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները մշտադիտարկման մասնակիցների անվտանգությանապահովման նպատակով: Շփման գծում մշտադիտարկում իրականացվում է երկու կողմից՝ ԼՂՀ-ից ևԱդրբեջանից համաձայնության և անվտանգության երաշխիքների տրամադրման պարագայում: Մենքմինչ այս պահը չունենք տեղեկատվություն ադրբեջանական կողմից դրական պատասխանիվերաբերյալ»,- հայտնել է Անի Սարգսյանը: