Մեդվեդևը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճի մեջ թուրքական գործոնը
ՔաղաքականՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում չի բացառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի մեջ «թուրքական գործոնի» ազդեցությունը: «Չեմ բացառում, որ կան գործոններ, որոնք դրսից ազդում են հակամարտության վրա: Հնարավոր է, որ թուրքական գործոնը լինի հենց միայն այն պատճառով, որ Թուրքիան արտահայտել է իր դ իրքորոշումը»,- Արմենպրեսի հաղորդմամբ` շաբաթօրյա «Վեստիի» եթերում ասել է Մեդվեդևը:
ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ Թուրքիան հանդարտության կոչեր անելու փոխարեն որոշակի գնահատականներ է տալիս, որոնք «կրակի վրա յուղ են լցնում: Մեդվեդևը միաժամանակ կարծում է, որ ավելի լավ է հակամարտությունը պահել «սառեցված» վիճակում, քան փորձել այն լուծել մարդկային կյանքերի գնով: «Ավելի լավ է պահպանվի այն իրավիճակը, որ կա, քան արյուն հոսի»,- ասել է ՌԴ վարչապետը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մեջ ՌԴ դերի մասին` Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ դրա էությունը «լարվածության աճը ոչ մի դեպքում թույլ չտալն է»: Նրա խոսքով` Բաքվի և Երևանի հետ Մոսվկայի դարավոր հարաբերությունները հնարավորություն են տալիս կողմերին առաջին հերթին դիմել Մոսկվային միջնորդական դեր խաղալու համար: