ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին
ՔաղաքականՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:
Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: