ՉԼ. Հայտնի են «Ռեալ» – «Վոլֆսբուրգ» և «Սիթի» – ՊՍԺ հանդիպումների մրցավարները
Սպորտ1in.am-ը գրում է.
Հայտնի են Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ռեալ» – «Վոլֆսբուրգ» և «Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ հանդիպումների մրցավարները:
Առաջին հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը` Վելասկո Կարբալյոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն Ռոբերտո Ալոնսոն, Խուան Յուստեն, Ռաուլ Կաբաներոն, Խեսուս Ժիլ Մանսանոն և Կարլոս Դել Սերոն:
«Ռեալ» – «Վոլֆսբուրգ» հանդիպումը կսպասարկի հունգարացի Վիկտոր Կաշաին: Նրան կօգնեն Դյերդ Ռինգը, Վենցել Տոտը, Իշտվան Ալբերտը, Տամաշ Բոդնարը և Ադամ Ֆարկաշը:
Նշված երկու հանդիպումները կկայանան երեքշաբթի` ապրիլի 12-ին: Երևանի ժամանակով կմեկնարկեն 22.45-ին: