Բարտոմեու. «Բարսելոնայի» պարտությունը նորմալ երևույթ է
Սպորտ«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի արտագնա խաղում «Ռեալ Սոսյեդադից» կրած վերջին պարտությունից պետք չէ ողբերգություն սարքել։ Լուիս Էնրիկեի սաները պարտվել էին 0։1 հաշվով։
-Թիմը գիտի, որ մոտակա 6 շաբաթում պետք է հաղթի բոլոր մրցաշարերում։ «Բարսելոնայի» պարտությունը նորմալ երևույթ է, դա մեզ չի անհանգստացնում։ Մենք կարող էինք դա պատկերացնել։ Հիմա ամենակարևորը Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» հետ առաջիկա հանդիպումն է։ Դա մեր մեծ եզրափակիչն է, քանզի խոսքը մրցաշարում կիսաեզրափակիչ դուրս գալու մասին է,- Բարտումեուի խոսքն է մեջբերում իսպանական «Sport» ինտերնետ-հրատարակությունը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր «Ատլետիկոյին» 2:1 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին մայրաքաղաքի ակումբի դաշտում։