Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Աննա Գովելյանը հաջող ելույթ ունեցավ
ՍպորտՆորվեգիայի Ֆյորդե քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջինը Հայաստանը ներկայացնում էր Աննա Գովելյանը (53 կգ):
Մրցաշարի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանն ըստ արժավույն ներկայացվեց կանանց ծանրամարտի 53 կգ քաշայինների B ենթախմբում: Գովելյանը եր կամարտի 174 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը:
Պոկում վարժությունում Գովելյանը գրանցեց 78 կգ արդյունք, չնայած փորձեց նաև գլխավերևում 2 կգ-ով ավելի մեծ ծանրություն պահել, սակայն չկարողացավ: Հրում վարժությունում մարզուհին նախ բարձրացրեց 93 կգ, ապա նաև 96 կգ-անոց ծանրաձողը ենթարկեց իրեն, սակայն չհաջողվեց գլխավերևում պահել 100 կգ-անոցը: Գովելյանն ընդհանուր երկամարտի 174 կգ արդյունք ունեցավ և գլխավորեց B ենթախումբը, որտեղ մրցում էին ևս 8 մարզուհիներ` 7 երկրներից:
A ենթախմբի առաջատար ծանրորդների ելույթներից հետո պարզ դարձավ, որ Աննա Գովելյանն ընդհանուր հաշվարկով 9-րդ հորիզոնականն է գրավել: 53 կգ քաշային կարգում երկամարտի 210 կգ արդյունքով հաղթել է 23-ամյա ռումինուհի Կրիստինա Իովուն:
Ապրիլի 12-ին մեդալների համար տղամարդկանց ծանրամարտում կմրցեն 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը և Ռոստամ Կարապետյան, երկուսն էլ A ենթախմբում, իսկ կանանց ծանրամարտում՝ միայն Իզաբելլա Յայլյանը (58 կգ):