Արցախ են ուղևորվել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորներ
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ուղևորվել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Պատգամավորներին ուղեկցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Պատգամավորները համապատասխանաբար Հունաստան-Հայաստան, Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներն են, որոնց հայկական կողմի ղեկավարը Էդուարդ Շարմազանովն է: