Զիդան. Չեմ կասկածում, որ ցուցադրելու ենք որակյալ խաղ
ՍպորտՎաղը կարեւոր հանդիպում է, բայց մենք պետք է խաղանք սառը գլխով, ասել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գերմանական «Վոլֆսբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ:
«Մենք չենք հաղթի այս դիմակայությունում պատասխան հանդիպման առաջին 10-15 րոպեում: Ավելի բարդ կլինի, եթե մրցակիցը գոլ խփի, բայց կարող է նաեւ դա տեղի ունենալ: Չի կարելի ոչ մի վայրկյան կորցնել կենտրոնացումը: Անհրաժեշտ է գոլ խփել: Դրա համար կունենանք 1.5 ժամ: Անհրաժեշտ է լինել շատ հանգիստ: Չեմ կասկածում, որ ցուցադրելու ենք որակյալ խաղ: Առաջին խաղի արդյունքը բարդացնում է խնդիրը, բայց նաեւ դարձնում է այն ավելի հետաքրքիր: Մենք սիրում ենք մեր երկրպագուներին: Գիտենք, թե ինչքան կարեւոր են նրանք, հատկապես, տնային հանդիպումներում: Ցանկանում ենք զգալ նրանց աջակցությունը սկզբից մինչեւ վերջ»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Ռեալ» - «Վոլֆսբուրգ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Գերմանիայում կայացած առաջին խաղում Արքայական ակումբը պարտվել է 0:2 հաշվով: