Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Մտքեր' պատերազմի տասներորդ օրը

Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մտքեր' պատերազմի տասներորդ օրը.
1. Ռուսաստան.ԳՈՒՑԵ անհրաժեշտ է դադարել դատապարտել Ռուսաստանին' Ադրբեջանին զենք վաճառելու և երկակի խաղ տանելու համար ( քանի որ Ռուսաստանը պարզապես թքած ունի մեր մեղադրանքների վրա), հակառակը, այնպես անել, որ մյուս ազգերը դատապարտեն և սկսենք ՔՆՆԱՐԿԵԼ: Սկսենք քննարկել, թե ինչպես կարելի է ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպենք նրանց լսել մեզ և մեր պահանջներին աչալուրջ լինել:

2. ԱՄՆ.ԳՈՒՑԵ, հենց նրանք նորից սկսեն հետաքրքրվել մեր երկրով (իսկ նրանք հաստատ կրկին կհետաքրքրվեն' հասկանալով, որ մեր ազգը երես է դարձնում Ռուսաստանից), հարկավոր է չկորցնել պահը և մեկ անգամ ևս լսել, թե ինչ են առաջարկում: Հնարավոր է նրանք' գաղութացումից բացի, ինչ-որ այլ բան առաջարկեն :

3. Իսրայել. ՄԻԱՆՇԱՆԱԿ, չմեղադրել Իսրայելին ( Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու և զինվորականներին վերապատրաստելու համար), ԱՅԼ ԴԱՌՆԱԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՍ: Հզոր, ոչ մեկից կախում չունեցող երկիր, որը զինված է ոտքից գլուխ: Չնայած (շատ հարցերում ) կորցրած 25 տարիներին, հետևել զարգացման նրանց ճանապարհին ու ապացուցել (գոնե ինքներս մեզ), որ մենք' հայերս, հրեաներին ոչնչով չզիջող ազգ ենք: Ապացուցել գործով, ոչ թե խոսքով:

4. Թուրքիա.ՄԻԱՆՇԱՆԱԿ- թշնամի է, եղել է ու կլինի թշնամի, ցանկացած պահի պատրաստ կրկնելու 100-ամյա վաղեմության գործողությունները:Երբեք պետք չէ ապրել պատրանքով:

5. Ադրբեջան. ՄԻԱՆՇԱՆԱԿ- այսօր տեխնիկապես ավելի ուժեղ է, քան երբևէ: Թշնամի, որ իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի: ԱՆՀՐԱԺԵՇՏ Է դադարել թերագնահատել հակառակորդին և ամեն ինչ վերագործարկել ուղեղներում: Հիմա ամեն ինչ այլ է, քան 25 տարի առաջ: Մեզ բոլորիս ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ- փուքսներս դուրս թողնել ու հանդարտվել' ինքներս մեզ նվիրելով ֆլեշմոբ, թե ինչն է ավելի հին, քան Ադրբեջանը (այդ թվում նաև ինձ): Բայց հիմա, կարծում եմ, որ մեր աչքի առջև այդ զվարճալի նկարների փոխարեն պետք է լինեն միայն զոհված զինվորների լուսանկարները: Հենց այն բանի համար, որ վաղը նոր, սարսափելի լուսանկարներ չլինեն: Ադրբեջանը թշնամի է, ով թափել է մեր զինվորների արյունը: Հիմա արդեն մենք պետք է ամեն օր հիշենք դա:

6. Սփյուռք.Արտերկրում ապրող հայերից շատերը ՀԱՅՐԵՆԻՔԻ համար անում են հնարավոր ամեն բան: ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, անհրաժեշտ է դադարեցնել որևէ բան պահանջել հայ համայնքներից: Փոխարենը պետք է ԱՌԱՋԱՐԿԵԼ անել այն ինչ անհրաժեշտ է և ձեռնտու մեր երկրին: Եվ ամեն ինչ անել ՄԻԱՍԻՆ.
Եվ վերջապես 7-րդ կետ. Ամենակարևորը. Հայաստան.
. հասկանալ, թե ինչու այսպես եղավ
.հասկանալ, թե ինչու էր մեր զինամթերքը հին և պատերազմի համար քիչ պիտանի.
. գիտակցել, որ մեր ազգը ավելի լավն է և ուժեղ, քան մենք կարծում էինք, և կարծում էին ազերիները, ավելի ուժեղ, քան թշնամու նոր զենքն է !!!
.վերադարձնել գողացվածը և ներդնել զենքի մեջ
.դադարել գողանալ և ամեն գնով թույլ չտալ իշխանություններին ու օլիգարխներին թալանել երկիրը.
. համախմբվել և չզիջել դիրքերը երկրի ապագային առնչվող ցանկացած հարցում.
.դադարել վատնել պետական փողերը ՏԱՐԲԵՐ ԱՆԻՄԱՍՏ և ԱՆՆՊԱՏԱԿ ԲԱՆԵՐԻ վրա և ամեն ինչ ներդնել միայն ամենաանհրաժեշտ ոլորտներում.
.անհրաժեշտ համարում եմ' սպառազինությունը, առողջապահությունը, անօթևանների կացարանների հարցը, սոցիալական օգնությունը' կարիքավորներին: Վերջ.Ուրիշ ոչինչ. Գիտությունն ու կրթությունը պետք է զարգանան մասամբ պետության, մասամբ էլ հովանավորների հաշվին.
.պետք չեն կոնֆերանսներ, համաժողովներ, ցուցահանդեսներ, անիմաստ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներ, այդ ամենը հիմա պետք չէ: Հարկավոր է զենք և դեղամիջոցներ' քաղցկեղից մահացող երեխաների համար, և տանիք' գյումրեցի անօթևաններին, ովքեր ԴԺՈՂՔՈՒՄ են ապրում.
. հարկավոր չէ նոր էլիտար եկեղեցիներ կառուցել.
. պետք չէ խաչքարեր կանգնեցնել հարյուր տարի առաջ զոհվածների հիշատակին, պետք է զենք գնել, որպեսզի երիտասարդները այսօր չզոհվեն.
. պետք չէ նոր հուշահամալիրներ կանգնեցնել.
. պետք չէ իշխանությունների հարմարավետության համար նոր շինություններ մոգոնել: ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ ՆՈՐ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ է, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ ԽԱՉՔԱՐ ԼԱՎ ԻՆՔՆԱՁԻԳ Է, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇԵՆՔ ՆՈՐ "ՍՈԼՆՑԵՊՅՈԿ" և ՆՈՐ "ԻՆՔՆԱԹԻՌ" Է:
Այս ամենով հանդերձ, ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ, որ մեզ չի հաղթի, մենք կմնանք քրիստոնեական երկիր' հավատարիմ մեր արժեքներին, սփյուռքի հետ միասին կկրծենք բոլորի կոկորդները, և կարգի բերելով մեր երկրում ամեն ինչ և, սթափեցնելով իշխանություններին, այնուհանդերձ, կկանգնենք նրանց կողքին, եթե հարկավոր լինի: Ահա այսպիսի ԱԶԳ ենք մենք : Եթե մենք ուզում ենք ապրել այս երկրում , ապա հարկավոր է սկսել ապրել պատերազմական ժամանակի օրենքներով: Ուրիշ ելք մենք չունենք: ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՕՋԱԽՆԵՐԻՆ.

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է