Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Կին կապիտանը վերցրել է զենքն ու ոչնչացրել թշնամու անօդաչու սարքը

Aparaj.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի զորամաս հասնելուն պես սուրճի հրավեր ենք ստանում: «Բանակի սուրճն ուրիշ է, այդ սուրճից ուրիշ տեղ չեք կարող փորձել»,- շտապում են շեշտել զինվորականները: Հյուրասիրության հրավերն ընդունում ենք:

Զորամասի «գրադարան-շտաբի» փոքր սենյակում տեղավորվում ենք կողք կողքի: Զորամասի ֆինանսական ծառայության պետ, գրադարանավար եւ միաժամանակ բուժքույր Մելսիդա Հարությունյանը շտապում է սուրճ դնել եւ պատմում քառօրյա պատերազմի առաջին օրվա կատարվածի մասին:

«Ապրիլի 2-ի գիշերն արթնացանք կրակոցներից: Խուճապի չմատնվելով` կանանց եւ երեխաներին տարհանեցինք Ստեփանակերտ: Շատերի բարեկամներն էլ Երեւանում էին, այդ պատճառով Հայաստանից տաքսիներ պատվիրեցինք, մեր վարորդները բնակիչներին հասցրին Շուշի, որտեղ նրանց արդեն սպասում էին պատվիրված մեքենաները,- պատմում է Մելսիդան: – Ամբողջ գիշեր ռմբակոծությունները չէին դադարում: Առավոտյան վերջին բնակիչներին տարհանելուց հետո` ամուսնուս հետ շտապեցինք զորամաս: Մեքենա չկար. այդ պատճառով Մարտակերտից մինչեւ Մատաղիս ահագին տարածություն անցել ենք ոտքով, մինչեւ մեքենայի հայտնվելը»:

1

Արդեն մի շաբաթից ավելի է, ինչ Մելսիդայի անկողնուն փոխարինել է աթոռը, իսկ գլխատեղը սեղանն է: Չի բողոքում: Միակ խնդրանքը փոքր համարի զինվորական կոշիկներն են. «40 համարից փոքր կոշիկ չկա: Նույնիսկ մի քանի գուլպաներով հանգնելուց` մեծ են: Քայլելը դժվար է այս կոշիկներով, էլ չեմ խոսում վազելու մասին»,- ասում է նա:

Մելսիդան 91 թվականից մասնակցել է Արցախյան պատերազմին: Նա եւ հետախուզության է գնացել, եւ մասնակցել մարտերին, եւ օգնել վիրավորներին: Նա մասնակցել է Շոշի, Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման մարտերին, 1,5 տարի կռվել Շահումյանում`ադրբեջանցիների թիկունքում: Պատերազմի ժամանակ Մելսիդան 2 անգամ ծանր վիրավորվել է, 3 անգամ կոնտուզիա ստացել: Նրա ճակատին փամփուշտից մնացած սպի կա: Նրա մարմնից 24 բեկոր են հանել, որից 4-ը Մելսիդան ինքն է հանել «Եղնիկներում»: Երեք բեկոր էլ դեռ մնում է ազատամարտիկիկ կնոջ մարմնում:

2

Պայմանագրային զինծառայող Նորայրի ձեռքերն ականից վնասվել են, մի քանի օրով ուղարկել են զորամաս ապաքինվելու: Տեղը տեղ չի տալիս, ուզում է շուտ գնալ ընկերների մոտ: Դեպքի մանրամասնությունները չի պատմում, տեսախցիկը տեսնելուն պես՝ շրջվում է, ընկերներն ասում են, որ նկարվել չի սիրում:

«Մի քանի օր առաջ անօդաչու սարք էր հայտնվել զորամասի վերեւում, մինչեւ մենք գործի անցնենք, Մելսիդան վերցրել էր զենքը եւ մի քանի րոպեներ անց ոչնչացրել սարքը»,- պատմում է Նորայրը:

3

«Հրամանատարին խնդրեցի, որ թույլ տա դիրքեր բարձրանամ, չեմ կարող այստեղ հանգիստ նստել: Համ էլ տղաներին ոգեւորելու եւ թիկունք կանգնելու խնդիր կա: Սակայն չթույլատրեց: Հաջորդ օրը նորից մոտեցա, այս անգամ ասաց` համբերիր,- խռովված, բայց հրամանն օրենք համարելով շարունակում է Մելսիդան,- ախր կիսատ մնացած գործը պիտի ավարտենք եւ մեզ պատկանող հողերն ազատագրենք: Այն ժամանակ չպետք է ընդունեինք խաղաղության դաշինք, մենք պետք է առաջ գնայինք, որ այսօր նման խնդիր չունենայինք եւ մեր տղաները չզոհվեին առաջնագծում…»:

Մելսիդայի ամուսինը, ինչպես Մելսիդան է ասում, առաջին իսկ օրվանից իր հետ է: Նա Մարտակերտի ՀԷԿ-ի հսկիչն է, միաժամանակ ամեն ինչով օգնում է զորամասում:

Ամուսինը հպարտությամբ պատմում է, որ կինն Արցախյան պատերազմի ժամանակ ոչնչացրել էր տասնյակ ադրբեջանցիների:

4

Մելսիդա Հարությունյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Շուշիի ազատագրման համար» մեդալներով, «Մարտական խաչի» շքանշանակակիր է: Ստացել է կապիտանի կոչում:

Ամուսինները երեխաներ չունեն, բայց ճակատում կռվող բոլոր տղաներին իրենց զավակներն են համարում:

«25 տարի է` ապրում եմ Արցախում, եւ 25 տարի բանակ գնացող-եկողներն իմ որդիներն են: Այստեղ իմը, քոնը չկա: Աստված ինձ այս ամբողջ բանակ երեխաներին է տվել, ու ես երջանիկ եմ դրանով»,- ասում է կին կապիտանը:

5

Սուրճը եռաց: Մելսիդան մատուցում է մեզ, հյուրասիրում նաեւ կոնֆետներով եւ քաղցրաբլիթով:

«Նույն այս քաղցրաբլիթներն ու կոնֆետներն ուտում են նաեւ մեր սահմանը պահող զինվորները: Աստված թող խնայի նրանց, դեռ շատ գործ ունենք… Խմեք սուրճը, իսկ հաջորդ անգամ սուրճ կհյուրասիրեմ Բաքվում…»,- ասում է նա:
Լուսինե Թեւոսյան

«Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»