Պաշտոնական.«Միլանը» հեռացրել է Միխայլովիչին
ՍպորտԻտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի հեռացման մասին։
Մինչև մրցաշրջանի ավարտը «ռոսոներիներին» կմարզի Քրիստիան Բրոկին, ով արդեն այսօր անցկացրել է թիմի առավոտյան մարզումը։
Միխայլովիչը գլխավորել է միլանյան ակումբն անցյալ ամռանը։ Ա Սերիայի 32 տուրից հետո թիմը մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է, ինչպես նաև դուրս է եկել Իտալիայի գավաթի եզրափակիչ։
Վերջին երեք տարվա ընթացքում Բրոկին «Միլանի» արդեն հինգերորդ մարզիչն է։