Մեսսի. Շարունակում ենք հավատալ մեր ուժերին
Սպորտ«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ կատալոնական ակումբի վերջին անհաջողությունները չեն փոխել խաղացողների տրամադրվածությունն ու մտածելակերպը:
«Բարսելոնան» Լուիս Էնրիկեի գլխավորությամբ առաջին անգամ չի հաղթել Իսպանիայի առաջնության երեք անընդմեջ հանդիպումներում:
«Մենք շարունակում ենք հավատալ մեր ուժերին: Թիմը համառ աշխատանք է կատարել ամբողջ մրցաշրջանի ընթացքում, որպեսզի պաշտպանի տիտղոսները: Մեր հաղթական մտածելակերպն անփոփոխ է»,- Մեսին գրել է Ֆեյսբուքում:
Իսպանիայի ընթացիկ առաջնության 27 հանդիպումներում Արգենտինայի հավաքականի ավագը խփել է 22 գոլ: «Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: