6 հայ բռնցքամարտիկներ Թուրքիայում ընթացող մրցաշարի 1/4 եզրափակիչում են
ՍպորտՀայաստանի վեց ներկայացուցիչներ դուրս են եկել Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը հաղթեց բուլղարացիՍիմեոն Չամովին, հաղորդում են ՀԲՖ-ից:
56 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Արամ Ավագյանը հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էլ-Հագ Օմարիին:
Քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին նվաճել նաեւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանը, Հովհաննես Բաչկովն (64 կգ) ու Անուշ Գրիգորյանը (51 կգ):